Rus  Arm  Eng

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

ՁԵԶ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է Tonex ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Tonex Ընկերությունը 2004թ-ից տրամադրում է տպիչ սարքերի լիցքավորման և վերանորոգման իր ծառայությունները: Մեր օգնությամբ Դուք չեք ծախսի ժամանակ և միջոցներ Ձեր տպիչ սարքի և պատճենահանող սարքի տեխնիկական անսարքությունները վերացնելու համար: Մեր հմուտ մասնագետները շատ կարճ ժամանակում կլիցքավորեն քարթրիջներ և կվերացնեն ձեր կազմտեխնիկայի բոլոր անսարքությունները:

Մեր հաճախորդների համար մենք մշակել ենք Classic, Gold և Professional համակարգերը: Համագործակցության տարբեր համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել իր համար առավել հարմար սպասարկման համակարգ: Անկախ քարթրիջների լիցքավորման Ձեր կողմից ընտրված սպասարկման համակարգից, ցանկացած ծառայություն մեր կողմից մատուցվում է մեր աշխատանքի որակի և արագության պահպանմամբ:

Անցած մի քանի տարիների ընթացքում, բացի քարթրիջների լիցքավորման ծառայությունից, մենք ընդլայնել ենք մեր ծառայությունների ցանցը: Այսօր մենք նաև իրականացնում ենք տպիչ սարքերի, պատճենահանող մեքենաների և այլ կազմտեխնիկայի որակյալ և հուսալի վերանորոգում, ծախսվող նյութերի վաճառք, համակարգիչների ծրագրային ապահովում և վերանորոգում:

Ապահովում ենք հայկական շուկայում եզակի տեսակների քարթրիջների առաքում: Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ, եթե Դուք ունեք եզակի հանդիպող տպիչ սարք կամ պատճենահանող մեքենա և չեք կարող գտնել ծախսվող նյութերը, կարճ ժամկետում մենք պատրաստ ենք առաքել այն  Հայաստան և տեղադրել:

Մատուցվող ծառայությունների որակի շնորհիվ առաջին տարին չէ, որ մեր հաճախորդների ցուցակի մեջ են մտնում խոշոր և հայտնի ձեռնարկություններ, ի թիվս որոնց կարելի է տեսնել Star սուպերմարկետների ցանցը, Dar 21 հեռուստաընկերությունը, Kentron, Erkir Media, տոտալիզատոր Toto և ոչ պակաս հայտնի այլ ֆիրմաներ:

•  Բողոքներ,     առաջարկություններ,     նկատողություններ

•  Օգտակար      տեղեկություններ


Գտա՞ք Ձեզ հետաքրքրող ինֆորմացիան

այո
ոչ


Website crated by Webmaker.am Studio