Rus  Arm  Eng

Լիցքավորումը

Քարթրիջների լիցքավորումը թույլ է տալիս խնայել զգալի միջոցներ ծախսող նյութերի վրա: Կազմտեխնիկայի արտադրողները գրում են, որ քարթրիջների լիցքավորումը կարող է զգալի կերպով նվազեցնել պատճենահանող մեքենաների և տպիչների ռեսուրսը, բայց դա… …այդպես չէ: Համատեղելի տոներների արտադրողներն ամբողջ աշխարհում ընդունված այնպիսի մեծ ընկերություններ են, ինչպիսիք են Fuji-ն, Static Control-ը, Katun-ը, Mitsubishi-ն: Եվ ներկա պահին համատեղելի տոներների որակը մի շարք չափանիշներով չի զիջում օրիգինալ տոներներին, իսկ գինը էականորեն ցածր է:

Շատ հաճախորդներ, նոր քարթրիջների գնման և վերամշակվածների լիցքավորման մեջ ընտրելով, հարցնում են` արդյոք քարթրիջի լիցքավորումը վնասակար է տպիչի համար: Բանը նրանում է, որ կազմտեխնիկայի մի շարք վաճառողներ կտրականապես խորհուրդ չեն տալիս լիցքավորել քարթրիջը`բացատրելով, որ դա վնաս է սարքին: Սակայն մեր փորձից ելնելով կարող ենք ասել` որակյալ լիցքավորումը չի կարող ազդել սարքի ռեսուրսի վրա: Իսկ հաճախորդի տնտեսումը դրա հիման վրա էական է: Մեր գործունեության ողջ ընթացքում ոչ մի լիցքավորված սարք շահագործումից դուրս չի եկել անորակ լիցքավորման հետևանքով: Քարթրիջները կարելի է լիցքավորել ոչ մեկ անգամ, 2-3 լիցքավորումը մեկ փոխելով թմբուկը և այլ պահեստամասեր` ըստ անհրաժեշտության:

Մեր կողմից կատարված մեկ քարթրիջի լիցքավորումների բարձրագույն թիվը գերազանցել է 80 լիցքավորումը (HP LJ 1010 տպիչի համար) և նույնիսկ նման քանակի լիցքավորումներից հետո քարթրիջը որակյալ տպում է և տոները չի թափվում սարքի մեջ: Առաջին հայացքից օգուտը կազմում է 80 լիցքավորման արժեք`80*5000=400000 դրամ իսկ նոր քարթրիջի գինը կազմում է 80*30000=2400000 դրամ: Տարբերությունը կազմում է 2000000 դրամ կամ մոտավորապես 34 նոր տպիչ:

Այլ է խնդիրը, երբ քարթրիջը վատ է լիցքավորված, դրանից ուժեղ թափվում է տոները, թմբուկը և այլ գլանակները յուղված չեն, ապա դա կարող է հանգեցնել սարքի որոշ դետալների` շահագործումից դուրս գալուն: Սակայն նույնիսկ այդ դեպքում քարթրիջի լիցքավորումը հեշտությամբ կետգնի սարքի վերանորոգումը և մաշվածությունը;

Առաջարկում ենք սպասարկման 3 համակարգ

Classic

Ծառայության դասական համակարգ. Արժեքը մեկ լիցքավորման համար – ëÏë³Í 5000 դր. Զանգահարեք - մեր մասնագետը կայցելի Ձեզ, ժամանակավորապես կտեղադրի մեր քարթրիջը, մինչ կվերալիցքավորվի Ձերը: (Այս համակարգից օգտվելիս սպառողը չի ազատվում մաշված կամ փոխարինման ենթակա դետալների գնման անհրաժեշտությունից կամ վերանորոգման ծախսերից):

Gold

Ծառայության աբոնենտային համակարգ. Արժեքը մեկ փոխանակման համար - սկսած 7000 դր. Ձեր զանգով կփոխանակենք Ձեր սպառված քարթրիջը այլ` բարձրորակ, լիցքավորված -թեստավորված քարթրիջով, ինչը Ձեզ կազատի հավելյալ ծախսերից (Նոր քարթրիջ կամ նրա մաշված դետալները գնելու անհրաժեշտությունից): Gold համակարգի հաճախորդների քարթրիջի վրա դրվում է կնիք և վերջինիս հեռացման կամ վնասման դեպքում աբոնենտը պարտավոր է վճարոլ 10.000 դրամ տուգանք: Իսկ շահագրոծման ընթացքում քարթրիջում առաջացած բոլոր անսարքությունները կվերացնենք առանց որևիցե վճարի (չվնասված կնիքների դեպքում): Ծառայությունը գործում է համակարգից մշտապես օգտվել ցանկացողների (աբոնենտների) համար:

Professional

Համակարգ առավել խստապահանջ սպառողների համար. Արժեքը – Զանգով. Բարձրորակ ռեգեներացված քարթրիջների մատակարարում մատչելի գներով: (Քարթրիջներ ամբողջովին նոր դետալներով):

Մեր կողմից տեղադրված կամ տրամադրված բոլոր քարթրիջները բազմակողմանի թեստավորված, կնքված են - գտնվում են անվճար երաշխիքային սպասարկման տակ , ինչը հանդիսանւոմ է բարձր որակի երաշխիք:

•  Բողոքներ,     առաջարկություններ,     նկատողություններ

•  Օգտակար      տեղեկություններ


Գտա՞ք Ձեզ հետաքրքրող ինֆորմացիան

այո
ոչ


Website crated by Webmaker.am Studio